12:11 , 21 ապրիլ, 2017
168.am-ը գրում է.
Փարիզի Ելիսեյան դաշտերում հրաձգությանը մասնակցության մեջ կասկածվող անձը, որի գոյության մասին ֆրանսիական կողմին ծանուցել են Բելգիայի իշխանությունները, անձամբ է ներկայացել Բելգիայի Անտվերպեն քաղաքի ոստիկանության կոմիսարիատ: Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի ՆԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Պիեռ Անրի Բրանդեն:
«Այն մարդը, որի որոնման պահանջը տարածվել էր Բելգիայի իշխանությունների կողմից, ինքն է ներկայացել Անտվերպեն քաղաքի ոստիկանական կոմիսարիատ»,-ասել է նա:
Ավելի վաղ Ֆրանսիայի ՆԳՆ-ին տեղեկատվություն էր փոխանցվել այն մասին, որ, Բելգիայի ոստիկանների կարծիքով, ապրիլի 21-ին Փարիզի կենտրոնում ոստիկանների վրա կրակ բացած անձը կարող էր սերտ կապեր ունենալ բելգիական ահաբեկչական խմբի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: