«Փաստ»․ Սեյրան Օհանյանը հասցրել է պաշտոնավարման վերջին ամսում 450 զինծառայող «կրճատել».


07:55 , 21 ապրիլ, 2017

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Փաստի» աղբյուրների վկայությամբ` Սեյրան Օհանյանը իր պաշտոնավարման վերջին մեկ–մեկուկես ամսում` 2016 թվականի օգոստոս–սեպտեմբեր ամիսներին հասցրել է ավելի քան 450 զինծառայողների դարձնել գործազուրկ: Այսպես ասած` «օպտիմալացրել է»: Պատճառները տարբեր են եղել:

Այս լուրը ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց: Նա ասաց, որ օպտիմալացումը շարունակական գործընթաց է, և մշտապես փոփոխություններ են լինում նախարարությունում: Առաջիկայում նույնպես փոփոխություններ են սպասվում: