Սիլվեսթեր Սթալոնեի երեք դուստրերը լուսանկարվել են հայտնի ամսագրի համար (Photo)
18:36 , 20 ապրիլ, 2017
Life.panorama.am-ը գրում է.
«Harper’s Bazaar» ամսագրի շապիկին են հայտնվել Սիլվեսթեր Սթալոնեի երեք դուստրերի լուսանկարները: Ֆոտոսեսիայի համար երեք աղջիկները վառ գույների զգեստներ են ընտրել և կադրերում իրար շատ նման են: 20-ամյա Սոֆիան, 18 և 14 տարեկան Սիսթինն ու Սկարլետը անբաժան են: Նրանք բոլոր հարցազրույցներում պատմում են, որ շատ մտերիմ են միմյանց հետ:
Սթալոնեի երեք աղջիկներից ոչ մեկը չի ցանկանում դերասանուհի դառնալ: Նրանց ավելի շատ հետաքրքրում է նորաձևությունը: Աղջիկներին նորաձևության նկատմամբ հետաքրքրությունը փոխանցվել է մորից: Ամերիկուհի Ջենիֆեր Ֆլավինը հայտնի մոդել է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։