18:18 , 20 ապրիլ, 2017
Life.panorama.am-ը գրում է.Թեմայի շրջանակում Life.panorama.am-ը խոսեց երգի հեղինակի՝ Ժակլին Թադեւոսյանի, ինչպես նաեւ Նարեկ Մակարյանի նախկին պրոդյուսեր, «Հավատա» երգի եւ տեսահոլովակի ղեկավար Սոֆյա Գուլյանի հետ:
Ժակլին Թադեւոսյանը հաստատեց Ք. Պեպելյանի մեկնաբանությունները, թե երգն ի սկզբանե նրա համար է գրվել.
«Երգի հեղինակային իրավունքները իմն են, իսկ կատարման իրավունքն ունի Քրիստինե Պեպելյանը՝ Գուլյան Սոֆյայի համաձայնությամբ, քանի որ «Հավատա» պրոjեկտի պրոդյուսերն է եւ ֆինանսական մասը կրողը։ Այս երգը ես գրել եմ 13-14 տարեկանում եւ այո, շատ ուզել եմ, որ այն երգի Պեպելյան Քրիստինեն։ Փոքր եմ եղել ու երգը չի հասել նրան։ Տարիներ անց երգը հավանել է Նարեկը, ով աշխատում էր Սոֆյայի հետ ու հենց այս պրոյեկտի պրոցեսսի ժամանակ իրենք ունենում են որոշակի անհամաձայնություններ ու սառեցնում են թե իրենց համագործակցությունը, եւ թե, բնականաբար, գործող աշխատանքների ընթացքը։ Սոֆյան առաջարկում է Նարեկին գնել պրոյեկտը, քանի որ նպատակահարմար չի գտնում նվիրել այն, սակայն Նարեկը չի համաձայնում ու Սոֆյան, պրոդյուսերի իրավունքները հաշվի առնելով, պրոյեկտը տալիս է Պեպելյանին։ Մինչեւ վերջնական որոշում կայացնելը, Սոֆյան ինձ զանգեց ու պատմեց իրավիճակը, հարցնելով դեմ չեմ լինի եթե կատարի երգը Քրիստինեն։ Չնայած նրան, որ Նարեկն ինձ օտար մարդ չէ ու ուրախ էի նաեւ, երբ ինքն էր կատարում երգը, ամեն դեպքում Սոֆյային ասացի, որ երգի համար վճարել ես դու ու ես արդեն չեզոք մարդ եմ, թե ով կերգի այն, դա դուք որոշեք, բայց դե, իհարկե, հետաքրքիր պատմություն ստացվեց, երգը հասավ իր երազած տիրոջը: Ես ուրախ եմ մեր համագործակցության համար»,- նշեց հեղինակն, ով այս պահին գտնվում է արտերկրում ու հավելեց, որ շարունակում է ստեղծագործել, եւ Քրիստինե Պեպելյանի հետ կրկին նոր աշխատանք է սպասվում.
«Երգեր գրել եմ մանկուց ու դեռ շարունակում եմ ստեղծագործել: Աա իմ առաջին համագործակցությունը չէ որեւէ երգչի հետ, ես բազում երգերի հեղինակ եմ, որոշները հնչում են Հայաստանի սահմաններում, որոշներն էլ՝ արտերկրի շուկայում։ Այժմ եւս աշխատում եմ մեր երգիչներից մի քանիսի հետ եւ շուտով կլսեք նոր երգեր: Իսկ կապված Քրիստինեի հետ, կա նոր պրոjեկտ, որն ընթացքի մեջ է, գեղեցիկ երգ է, գրված էլի իր համար»,- հավելեց երիտասարդ հեղինակը:
Մենք կապ հաստատեցինք նաեւ Սոֆյա Գուլյանի հետ, ով ապրում է Մոսկվայում: Մեզ հոտ զրույցում Սոֆյան նկատեց, որ արդեն անգամ անհրաժեշտություն չի գտնում Նարեկ Մակարյանի մասին խոսել, քանի որ ըստ նրա, այս խոսակցությունները բորբոքելը հենց Նարեկի նպատակն էր.
«Կարծում եմ՝ բավարար է միայն այն, որ երգի իրավունքները պատկանում են մեզ, իսկ Նարեկը որեւէ կապ չունի: Այսօր, երբ Նարեկը որոշում է իր էջում կիսվել այդ երգով, որը մի ժամանակ կատարել է ռեստորաններից մեկում, կարծում եմ շատ ցածր ու ոչ տղամարդկային քայլ է: Ես չեմ թաքցնում, ժամանակին ես ու Նարեկը պատրաստել ենք այդ երգը, տեսահոլովակ ենք նկարահանել, բայց, երբ չկայացավ մեր համագործակցությունը, երգը մնաց ինձ, քանի որ ֆինանսական կրողը ես եմ: Ինքս առաջարկել եմ Նարեկին վճարել ու երգը վերցնել, բայց նա չցանկացավ, ուրեմն որեւէ իրավունքի մասին խոսք լինել անգամ չի կարող: Նա կարող է, ինչպես մյուս երգիչներն են անում տարբեր երգերով, այս երգի մինուսն էլ վերցնել ու ռեստորաններում երգել, բայց այս երգը ձայնագրելու եւ այդպես տարածելու իրավունք պարզպես չունի: Հիմա Նարեկով զբաղվելու ժամանակն էլ չունեմ, ես շատ կարեւոր նախագծերով եմ զբաղված: Թող Նարեկի մոտ ամեն ինչ լավ լինի, որպեսզի նման սկանդալներով կարիք չունենա իր մասին հիշեցնելու»,- նշեց Սոֆյան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։