465 աշխատատեղ՝ պետական աջակցության միջոցով


17:53 , 20 ապրիլ, 2017
Картинки по запросу աշխատատեղ

Ներդրումային ծրագրի շրջանակներում ֆինանսական միջոցներ ներդնող ընկերություններից շատերին պետությունը խրախուսում է և տրամադրում հարկային արտոնություններ:

Գործադիր մարմնի կողմից հաստատվել է հայկական երկրաբանահետախուզական կազմակերպությանը հարկային արտոնություն տրամադրելու նախագիծը:

Դա նշանակում է, որ ընկերության կողմից ներմուծվող ապրանքների դիմաց ձևավորվող ԱԱՀ-ի պարտավորվածության մարումը կհետաձգվի երեք տարի ժամկետով:

Ինչ վերաբերում է ընկերությանը, ապա վերջինս պատրաստվում է իր գործունեության մեջ ներդնել 179,4 մլրդ դրամ, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 26,7 մլրդը: Ինչ վերաբերում է աշխատատեղերին, ապա ներդրումների շրջանակներում նախատեսում է բացել 465 նոր աշխատատեղ: