Վիճակն ուղղակի ողբերգական է. 10 օր հետո ուրիշ ռեժիմ ենք ունենալու. Վարչապետի խիստ հանձնարարականը
16:48 , 20 ապրիլ, 2017
Aysor.am-ը գրում է.
Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձավ հանրապետության տարածքում աղբահանության և սանիտարական վիճակին։
««Մաքուր Հայաստան» ծրագրի մեկնարկի արդյունքում պարզ է դարձել, որ երկրում աղբահանությունն ու սանիտարական վիճակը թերի է և դուրս է վերահսկողությունից։ Ամենուր աղբի կուտակումներ են, վիճակն ուղղակի ողբերգական է», - նշեց վարչապետը։
Նրա խոսքով՝ հիմնականում մարզպետների, համայնքների ղեկավարների վատ աշխատանքի, շատ դեպքերում իրենց պարտականությունների ուղղակի չկատարման հետևանքով է առաջացել այս իրավիճակը։
Վարչապետը ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին հանձնարարեց քննարկել և կառավարության աշխատակազմ ներկայացնել օրենսդրական առաջարկություն աղբահանության և սանիտարական վիճակը խաթարելու դեպքում պատասխանատվության, վարչական տույժերը խստացնելու, ըստ անհրաժշետության, նաև քրեական գործ հարուցելու վերաբերյալ:
Վարչապետը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին հանձնարարեց Ճանապարհային ոստիկանության և պարեկապահակային ծառայությունների միջոցով կանխել չսահմանված վայրում աղբ թափելու դեպքերը:
«Անթույլատրելի վիճակ է հանրապետությունում: Մեր զբոսաշրջիկների հետ որ խոսում ես, ամեն ինչ լավ ա, բացի՝ աղբահանությունից: Պարոն Կարայան, Սևանի կղզու կողքը, տուրիստական զոնաներում ուշադրություն եք դարձնում: Մի շաբաթվա ընթացքում կարգավորում եք: Սևանի եկեղեցի գնալու ժամանակ, ավելի լավա չգնալ», - ընդգծեց վարչապետը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։