Պարզվել է Սանկտ Պետերբուրգի մետրոյում իրականացված ահաբեկչության պատվիրատուի ինքնությունը


15:14 , 20 ապրիլ, 2017

 Պարզվել է Սանկտ Պետերբուրգի մետրոյում իրականացված ահաբեկչության պատվիրատուի ինքնությունըYerkir.am-ը գրում է.

Պարզվել է ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարաններից մեկում իրականացված ահաբեկչական պայթյունի պատվիրատուի ինքնությունը. հայտնում է РИА Новости-ն: Այդ մասին  հայտարարել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը:

Ներկայումս գործով ձերբակալվել է մոտ 10 մարդ: Երեքշաբթի դատարանը կալանավորել է Ղրղզստանի բնակիչ Աբրոր Ազիմովին, որին համարում են ահաբեկչության կազմակերպիչներից մեկը: Հետաքննության վարկածով` նա անձամբ է պատրաստել մահապարտին: