«Ազգ-բանակ» հայեցակարգը ԼՂ հարցով պատճառաբանելը վտանգավոր կլինի. Վազգեն Մանուկյան


14:59 , 20 ապրիլ, 2017

Tert.am-ը գրում է.

ՀՀ պաշտպանության առաջին նախարար Վազգեն Մանուկյանի համոզմամբ՝ «Ազգ-բանակ» կոնցեպցիան պետք է հստակ շարադրված լինի և բացատրվի, թե ինչ է այն նշանակում:

Այդ մասին նա հայտարարեց այսօր՝Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող «Ազգ-բանակ 2017» խորագրով համաժողովի ընթացքում, որը նվիրված է ռազմակրթական խնդիրներին։

«Շատ վտանգավոր կլինի, որ կոնցեպցիան Ղարաբաղի հարցով պատճառաբանվի, քանի որ կլինեն գործիչներ, ովքեր կասեն՝ տանք Ղարաբաղը, հանգիստ ապրենք»,-ասաց նա և նշեց, որ աշխարհում մեծ փոփոխություններ են սպասվում. և անկախ Արցախի հարցից, մենք  պարտադրված ենք անցնել այդ կոնցեպցիային:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ