14:44 , 20 ապրիլ, 2017
Aysor.am-ը գրում է.
Ես օրինականության և ՀՀ օրենքի պաշտպանության կողքին եմ, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԿԳՆ Լևոն Մկրտչյանը՝ խոսելով «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանի դեմ 30 տնօրենների ներկայացրած դատական հայցի մասին:
«Դատարան գործ է հարուցված, դատարանը կորոշվի: Մենք ինքներս ավագ դպրոցների մասով քննություն ենք անցկացնում: Կամփոփենք, ՄԻՊ-ի և ընտրական հանձնաժողովի հետ կխոսենք ու հրապարակային կասենք», - նշեց նախարարը և ընդգծեց, որ եթե պաշտոնական դիրքի չարաշահում է եղել, ապա համապատասխան մարդիկ պատասխանատվության կենթարկվեն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ