13:44 , 20 ապրիլ, 2017
Yerkir.am-ը գրում է.
ՌԴ ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և չտարածման հարցերով դեպարտամենտի նախագահ Միխայիլ Ուլյանովը հայտարարել է, որ այդպես էլ լուրջ քայլեր չեն ձեռնարկվել սիրիական Իդլիբում, որտեղ իբր քիմիական զենք է կիրառվել, տեղի ունեցած դեպքերը հետաքննելու համար: Այդ մասին նա ասել է ապրիլի 19-ին Հաագայում` Քիմիական զենքն արգելող կազմակերպության գործադիր խորհրդի հերթական նստաշրջանում:
Նրա խոսքերով` հետագա անգործությունը կարող է լրջորեն վնասել կազմակերպության հեղինակությանը: