Դյուրացումներ՝ ՀՀ մուտքի վիզա ստանալու գործընթացքում


13:24 , 20 ապրիլ, 2017

Դյուրացումներ՝ ՀՀ մուտքի վիզա ստանալու գործընթացքումBarometer.am-ը գրում է.

Վերջերս մի շարք պետությունների քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի տրամադրման ընթացակարգի պարզեցման ուղղությամբ կատարվող աշխատանքների շրջանակում՝ ՀՀ սահմանային անցման կետերում իրականացվել է փաստաթղթերի լրացման և մուտքի արտոնագրի տրամադրման գործընթացի դյուրացում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:

ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում ընդունված որոշման համաձայն՝ ՀՀ մուտքի վիզա ստանալու համար կվերացվի օտարերկրացիների կողմից դիմում-հարցաթերթիկ լրացնելու պահանջը՝ առավելագույնս պարզեցնելով վարչարարությունը և բարելավելով օտարերկրացիներին մատուցվող ծառայությունների որակը:

Նշված բարեփոխումների արդյունքում՝ՀՀ ժամանողների մուտքը կդառնա առավել հարմարավետ: