13:30 , 20 ապրիլ, 2017
Tert.amLife–ը գրում է.
Քրիստինե Պեպելյանի «Հավատա» տեսահոլովակի շուրջ սկանդալային հրապարակում է տարածվել, որտեղ նշվում է, որ «Հավատա» երգը հատուկ Քրիստինեի համար չի գրվել։ Այն տարիներ առաջ կատարել է երգիչ Նարեկ Մակարյանը։ Tert.am Life–ի հետ զրույցում երգիչը նշեց, որ աշխատում է հեռու մնալ, այսպես կոչված, սկանդալներից:
«Մեկ բաժակ ջրում սարքված փոթորիկները, բացի ժամանակի կորստից ուրիշ ոչ մի արդյունք չեն կարող տալ: Ինչ վերաբերվում է երգին, ապա այն ոչ թե ներկայացվել է ինձ, այլ ես աշխատել եմ այդ երգի վրա, դա ձայնագրվել է, տեսահոլովակ է նկարահանվել, այսինքն` այն մեկնաբանությունը, թե վերջին տասնամյակում երգի հեղինակը օր ու գիշեր փնտրել է Քրիստինե Պեպելյանին, հատուկ իր համար գրված երգը նվիրելու նպատակով, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում։ Շարունակելով միտքս` շեշտեմ, որ այո Քրիստինեն զանգահարել է ինձ այս երգի հետ կապված, բայց մեր միջև բանակցություն չի եղել, նա ինձ միայն հայտնել է, որ տվյալ երգը վաճառվել է իրեն, այսինքն` ինչ–որ ժամանակ հոգու խորքից բխած նվերը, որը ես ստացել էի հեղինակից, հանվել է վաճառքի»,– ասաց Նարեկը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ