Նոր ներդրումների ակնկալիքներով


10:56 , 20 ապրիլ, 2017

Картинки по запросу տիգրան աբրահամյանՉնայած այն հանգամանքին, որ Վարդենիս-Մարտակերտ մայրուղու հիմնանորոգման աշխատանքները դեռ ամբողջությամբ չեն ավարտվել (ըստ էության` դրանք ավարտական փուլում են), այս տարի այդ ճանապարհով մարդկանց շարժը տեսանելի մեծացել է:

Նպաստող հանգամանք է նաև այն, որ ճանապարհի հարակից հատվածում է Դադիվանքը, այդ ճանապարհը հարմար է նաև Գանձասար այցելելու համար. բնության մասին դեռ չեմ ասում:

Դեռևս պասիվություն է նկատվում նմանատիպ ճանապարհներին հատուկ ենթակառուցվածքների մասով՝ ռեստորաններ, գազալցակայաններ, հյուրատներ, որոնք կարող են բավականին շահավետ բիզնես դառնալ:

Հուսով եմ՝ գործարարները առաջիկայում առավել ակտիվ կլինեն, որովհետև նրանցից ակնկալիքը լոկ բարեգործություն չէ, բացառիկ հնարավորություններ են ստեղծվել Արցախի հյուսիսային շրջաններում ևս շահավետ բիզնես ծավալելու համար: