Ո՞ւմ է իր եղբայրը համարում Ռոնալդուն


03:11 , 20 ապրիլ, 2017

Image resultOperativ.am-ը գրում է․

Խառը մարտարվեստների ռուս մարտիկ Խաբիբ Նուրմագոմեդովը «Instagram»-ի իր էջում շնորհավորել է Մադրիդի «Ռեալ»-ի հաղթանակը «Բավարիա»-ի նկատմամբ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում և պատասխան ողջույններ է ստացել ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից: Այս մասին գրում է Lenta.ru-ն:

«Ես մանուկ հասակից հետևում եմ և երկրպագում «Ռեալ»-ի համար: Չեմ ցանկանում դիպչել ինչ-որ մեկի զգացումներին, սակայն այս թիմը լավագույնն է աշխարհում, լավագույն ռմբարկուով, լավագույն ավագով, լավագույն պաշտպանով և լավագույն մարզիչով, և պակաս կարևոր փաստ չէ՝ լավագույն երկրպագուներով»,- գրել է Նուրմագոմեդովը:

Գրառման մեկնաբանություններում Ռոնալդուն, ով հետևում է ռուս մարտիկի էջին, նրան իր եղբայրն է անվանել: