00:16 , 20 ապրիլ, 2017
Life.panorama.am-ը գրում է.
Միացյալ Թագավորության արքայական ընտանիքի երիտասարդները հայտնի են առողջական խնդիրներ ունեցող մարդկանց անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու տարատեսակ նախաձեռնություններով: Քեմբրիջի դուքս արքայազն Ուիլիամն ու իր կին Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնն արքայազն Հարիի հետ միասին նախաձեռնել են իրենց հերթական ծրագիրը, որը կոչվում է «Heads Together»: Դրա շրջանակներում խրախուսվում է բարձրաձայնել հոգեբանական խնդիրների մասին և ստանալ անհրաժեշտ օգնությունը:
Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան ևս միացել է այս նախաձեռնությանը և արքայազն Ուիլիամի հետ խոսել իր հոգեբանական խնդիրների մասին, որոնք իր կյանքը դժոխքի էին վերածել: Երգչուհին իր օրինակով ցանկանում է ստիպել մարդկանց գիտակցել, որ խնդրի առկայության դեպքում անհրաժեշտ է խոսել դրա մասին և ստանալ անհրաժեշտ օգնությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: