22:08 , 20 ապրիլ, 2017
168.am-ը գրում է.Միջոցառման ընթացքում Նազարբաևը հատուկ ուշադրություն է դարձրել երիտասարդ սերնդի կրոնական անգրագիտության դրսևորումներին.
«Անգրագիտության արդյունքում երիտասարդ տղաները մորուք են պահում և կարճացնում են տաբատները: Գնալով աճում է ղազախստանցի աղջիկների թիվը, ովքեր ամբողջությամբ սև հագուստ են կրում: Դա չի համապատասխանում ոչ մեր ավանդույթներին, ոչ մեր ժողովրդին: Անհրաժեշտ է ուսումնասիրել այս հարցը և օրենսդրական մակարդակով բնակիչներին արգելել սև հագուստ կրել ոչ սգո օրերին: Ղազախները սև հագուստ կրում են միայն սգո օրերին»,- ասել է Նազարբաևը: