Պատմության ընթացքում գեղեցկության մասին մեր պատկերացումներն անընդհատ փոփոխվել են: Մեր ժամանակներում գեղեցիկ են համարվում 90-60-90 մոդելները, իսկ անցյալի գեղանկարիչները գեղեցկություն են գտել այն կանանց մեջ, ովքեր ինչ-որ շրջանակների մեջ չէին տեղավորվում: Այդ նկարիչների աշխատանքները հայտնի են աշխարհում բոլորին: Սակայն ի՞նչ կլիներ, եթե այդ կտավների մեջ լինեին մերօրյա աղջիկներ: Գրաֆիկական դիզայներ Լորեն Ուեյդը փոփոխել է հայտնի կտավները ֆոտոշոփի օգնությամբ: