ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել «ՍԱՍ»-ի ժողովի ձայնագրության կապակցությամբ
20:30 , 19 ապրիլ, 2017
Armtimes.com-ը գրում է.
Հատուկ քննչական ծառայությունն այսօր քրեական գործ է հարուցել «ՍԱՍ» ընկերության ժողովի ժամանակ արված ու Hayastan24.com կայքում հրապարակված ձայնագրության փաստի առթիվ։ Այս մասին մեզ հայտնեցին ՀՔԾ-ից:
Հիշեցնենք՝ սույն ձայնագրությունում լսվում է, որ մի տղամարդ ներկաներին հորդորում է խորհրդարանական ընտրություններում ձայն բերել Արտակ Սարգսյանի` «ՍԱՍ-ի Արտակ» համար, իսկ ով ձայն չի բերի՝ կկորցնի աշխատանքը։
Թե ինչ հոդվածով է հարուցվել քրգործը, եւ ովքեր են դրանում ներգրավված՝ ՀՔԾ-ն կհայտնի ավելի ուշ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: