Facebook-ի մարդասպանը վերջ է դրել իր կյանքին ոստիկանական հետապնդման ժամանակ


21:15 , 19 ապրիլ, 2017

ԱՄՆ ոստիկանությունը հայտնել է Ստիվ Ստիվենսի ինքնասպանության մասին, ով օրեր առաջ Օհայոյում կրակել էր պատահական հանդիպած տարեց մարդու և հեռարձակել սպանությունը Facebook Live-ով։

Փենսիլվանիա նահանգի ոստիկանությունը հայտնել էր, որ երեքշաբթի Ստիվենսին նկատել է Էրի քաղաքում։

«Կարճատև հետապնդումից հետո Ստիվենսը ինքնասպան է եղել»,- ասվում է ոստիկանության թվիթում։

Կիրակի Քլիվլենդում նա սպանել էր 74-ամյա Ռոբերտ Գոդվինին, ով եկեղեցուց տուն վերադառնալիս է եղել։

Картинки по запросу