Սահմադրական հանրաքվեից հետո Թուրքիայում մամուլի վիճակը ավելի կբարդանա. Լրագրողներ առանց սահմանների


17:54 , 19 ապրիլ, 2017
Ermenihaber.am-ը գրում է.
 «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության խոսնակ Մայքլ Ռեդիսկեն հայտնել է, որ սահմանադրական հանրաքվեի անցկացումից հետո Թուրքիայում մամուլի վիճակն էլ ավելի է բարդացել:
 Ըստ գերմանական  «Deutsche Welle» լրատվամիջոցի` Ռեդիսկեն ընդգծել է, որ Թուրքիայի մի շարք մեծ քաղաքներում, որտեղ գործունեություն է ծավալում ընդդիմադիր մամուլը, տեղի բնակչության մեծամասնությունը «ոչ» է ասել սահմադրական փոփոխություններին:
 «Ենթադրում եմ, որ նախագահ Էրդողանը երկրում մնացած վերջին անկախ լրատվամիջոցներին լռեցնելու համար ավելի շատ ճնշում կգործադրի: Ես լավատես չեմ այն մարդկանց նման, ովքեր մտածում են, որ Էրդողանը հաջող հանրաքվեից հետո գթասրտություն կդրսևորի: Նա գթասիրտ չէ: Ընդհակառակը՝ նա ագրեսիվ միապետ է»,-ասել է  Ռեդիսկեն:
 Վերջինս նաև անդրադարձել է Էրդողանի այն հայտարարությանը, թե Թուրքիայում ձերբակալված գերմանական «Die Welt» պարբերականի թղթակիցը չի արտահանձնվի Գերմանիային: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։