Հայ ազգը դեգրադացման եզրին է


21:29 , 22 մարտ, 2013

Մենք՝ հայերս, առիթը բաց չենք թողնում հիշեցնել մեր մասին: Ամեն հարմար առիթին բարձրաձայնում ենք, որ մենք աշխարհի ամենահին, ամենախելացի ազգերից ենք, աշխարհում առաջինն ենք քրիստոնեություն ընդունել, փառահեղ անցյալ ունենք, անկոտրում ոգի ունենք և այլն:  
Բայց այս ամենի կողքին գոյություն ունի նաև մեկ այլ երևույթ: Վերջին տարիներին բավականին շատացել են այն ազնիվ և ազգացավ մարդիկ, որոնք ցեխ են շպրտում բոլորի վրա՝ անկախ վերջինիս կարգավիճակից: Հատկապես անպատվաբեր է, երբ խոսքը գնում է մեր հավատքի և Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորների մասին: Ոչ ոք իրավո՛ւնք չունի այդ սպասավորներին գնահատական տալու կամ վարկաբեկելու՝ առաջ բերելով վերջինիս մարդկային որոշակի հատկություններ: Երբեք չեք լսի, որ որևէ կաթոլիկ վատ արտահայտվի Հռոմի Պապի հասցեին՝ անկախ նրանից, թե զուտ անձնական ինչ կարծիք ունեն Հռոմի Պապի մասին: Հարգելի հայրենակիցներ, վերջացրեք ձեր «ազգանվեր» սևացնող գործունեությունը: Դա պատվաբեր չէ, առաջինը հենց Հայաստանի Հանրապետության և Հայ Ազգային Եկեղեցու հեղինակության համար: Սևացնելով ոչ թե բարի գործ եք անում, այլ գցում եք ազգի պատիվը:
ԵՀՄ արտաքին կապերի կորդինատոր Դավիթ Տաշչյան: