Սերգեյ Լավրով. Ռուսաստանը դեմ չէ Աբխազիայի տարածքով Հայաստան բեռների փոխադրմանը


16:06 , 19 ապրիլ, 2017

Panorama.am-ը գրում է.

Ռուսական կողմը խնդիր չի տեսնում, որպեսզի Աբխազիայի տարածքով դեպի Հայաստան բեռների փոխադրումը վերսկսվի: Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, Սուխումիում ընթացող մամուլի ասուլիս ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«EaDaily.com» կայքի փոխանցմամբ՝ Լավրովը շեշտել է, որ տարանցման գործընթացը վերագործարկելու համար անգամ առկա են իրավական հիմքեր: 

«Այն կարող է հիմնվել այն պայմանավորվածությունների վրա, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի Դաշնության և Առևտրի համաշխարհային կազմակերպության միջև 2011թ-ին, երբ մենք անդամակցեցինք այդ կառույցին: Մենք գիտենք, որ մեր հայ գործընկերները շահագրգռված են փոխադրումների այս ուղու վերագործարկման մեջ, այսօր Աբխազիայի նախագահը հայտարարեց, որ դեմ չէ տարանցիկ երկիր դառնալու հեռանկարին, սակայն դա նաև կախված է այն երկրների դիրքորոշումից, որոնք տարանցիկ երթուղու մաս են կազմելու»,-նշել է Լավրովը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ