ՀՀԿ-ի համար ավագանու ընտրությունները բարձր գոռալու մրցույթ չեն, մենք չենք մրցում՝ տանիքների վրա քայլելով. Շարմազանով


15:34 , 19 ապրիլ, 2017

ՀՀԿ-ի համար ավագանու ընտրությունները բարձր գոռալու մրցույթ չեն, մենք չենք մրցում՝ տանիքների վրա քայլելով. ՇարմազանովAysor.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետական կուսակցության համար Երևանի ավագանու ընտրությունները բարձր գոռալու մրցույթ չեն։

«Երևանի ավագանու ընտրությունները և Երևանի քաղաքապետի ընտրությունները հռետորաբանության, բարձր գոռալու, 60 վայրկյանում 120 բառ արտահայտելու մրցույթ չեն», - Аysor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, Երևանու ավագանու ընտրություններում ՀՀԿ շտաբի պետ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Տարոն Մարգարյանը խուսափում է բանավեճերից։

ՀՀԿ շտաբի պատասխանատուն շեշտեց՝ եթե մարդիկ կան, որոնք ցանկանում են բանավիճել, ՀՀԿ-ի ցուցակը մեծ է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ