The Shadow Brokers-ը գաղտնազերծել է ԱԱԾ տվյալներ. Սնոուդենցի հետո սա տվյալների ամենամեծ կորուստն է


15:26 , 19 ապրիլ, 2017

The Shadow Brokers-ը գաղտնազերծել է ԱԱԾ տվյալներ. Սնոուդենցի հետո սա տվյալների ամենամեծ կորուստն էNewmag.am-ը գրում է.

The Shadow Brokersի խորհրդավոր հակերները Wikileaksի ճանապարհն են բռնել և հրապարակել են ԱՄՆ Ազգայինանվտանգության ծառայության հերթական գաղտնի փաստաթղթերը, որոնք սպառնում են Windows-ի միլիոնավորօգտատերերին: Իր հերթին Microsoftը հայտարարեց, որ ամիսներ առաջ թողարկել էր ծրագրային ապահովումներ, որոնքվերացնում են թերություննները:

The Shadow Brokers հակերային խումբն իր բլոգում հրապարակել է ԱՄՆ-ի ազգային անվտանգության ծառայության հակերային գործիքների մեծ քանակ, որոնք հնարավորություն են տալիս ներխուժել Windows օպերացիոն համակարգ և տիրանալ անձնական տվյալներին:

Փորձագետհակերներից մեկը, որն անցյալում աշխատել է ԱՄՆ պաշտպանության նախարարությունում,  Motherboardինպատմել է, որ Սնոուդենից հետո սա ինֆորմացիայի ամենամեծ կորուստն է:

Երկու միլիոնը քամուն են տվել

Windows-ի նման խոցելիությունը բերել է շղթայական ռեակցիայի, քանի որ փաստացիորեն հնարավորություն է տվելամբողջ աշխարհին կոտրել միլիոնավոր համակարգիչներ:

Hacker Fantastic ծածկանունով հանդես եկող Կիբերանվտանգության ուսումնասիրողը տվյալների նման արտահոսքըանվանել է «անսահման հնարավորությունների ռեժիմ Windows-ի» համար, որը հնարավորություն է տալիսանսահմանափակորեն շահագործել օպերացիոն համակարգի թույլ կողմերը:

Հաղորդվում է, որ հակերային գործիքները ԱԱԾ-ն օգտագործում է արդեն 4 տարի, այսինքն այն դեռ Windows-ի նորտարբերակին՝ 10-ին, չի դիպչել:  Ամեն դեպքում, վտանգի տակ են Windows NT, 2000, 2003, 2008 и 2012, Windows XP, Vista, 7 и 8 օպերացիոն համակարգերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ