Շիրակում փլուզվել է անասնագոմի տանիք. փլատակների տակ է մնացել մոտ 110 մանր եղջերավոր անասուն


14:24 , 19 ապրիլ, 2017

168.am-ը գրում է.

Ապրիլի 19-ին, ժամը 12:25-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արփենի գյուղի վերջնամասում փլուզվել է անասնագոմի տանիք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Նախնական տվյալներով փլուզվել են անասնագոմի տանիքը և պատերը՝ 530 քմ, կառուցատարրերի տակ է մնացել մոտ 110 մանր եղջերավոր անասուն:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: