14:18 , 19 ապրիլ, 2017
Երգչուհի Լիլիթ Կարապետյանն իր թե գործնական, եւ թե անձական կյանքով մշտապես հանրության ուշադրության կենտրոնում է: Երգչուհին բաց է անկեղծ զրույցների համար, եւ շատ հաճախ պատմել է իր կյանքի ամենաթաքուն անկյունների մասին: Օրերս եւս նման հարցազրույցներից մեկում Լիլիթ Կարապետյանը նշել է, որ հանուն երգարվեստի՝ մշտապես տանուլ է տվել իր անձնական կյանքը:
Ամիսներ առաջ երգչուհին
Life.panorama.am-ին հայտնել էր, որ իր կյանքում կա մեկն, ում հետ շփվում է եւ գուցե ապագայում հենց նրա հետ էլ կրկին ամուսնանա: Սակայն վերոնշյալ հարցազրույցում նման հայտրաարություն անելուց հետո մենք փորձեցինք հետաքրքրվել Լիլիթից, թե արդյոք այդ խոսքով ակնարկել է, որ այլեւս միայնակ չէ: Մեզ հետ զրույցում երգչուհին փորձեց ավելի փակ լինել, պատասխանն էլ ձեւակերպեց այնպես, որպեսզի հստակ ոչ մի փաստ չներկայացնի:
«Արդեն երկար ժամանակ է՝ իմ կյանքում ոչ ոք չի եղել եւ դեռ չկա: Հիմա չեմ ուզում խոսել նախկին հարաբերություններից, եթե դրանք լինեին այնքան լուրջ, որ օրինական հարթություն անցնեին, ապա բոլորն էլ կիմանային դրա մասին, ես թաքցնելու ոչինչ չունեմ ու միշտ էլ մեծամասամբ ամեն ինչի մասին հայտնում եմ իմ հանդիսատեսին: Սակայն այս պահին զբաղված եմ ինձ համար այնքան կարեւոր ու հաճելի աշխատանքով, որ անձնական կյանքի մասին անգամ չեմ մտածում ու խոսել էլ չեմ ուզում»,- նշեց Լիլիթ Կարապետյանն ու մանրամասնեց նոր աշխատանքի մասին.
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ
այստեղ