Ջրվեժում տեղի ունեցած սպանության գործով հետախուզում է հայտարարվել անչափահասի նկատմամբ


14:12 , 19 ապրիլ, 2017

Ջրվեժում տեղի ունեցած սպանության գործով հետախուզում է հայտարարվել անչափահասի նկատմամբAysor.am-ը գրում է.

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել է   Ջրվեժում 35-ամյա տղամարդու սպանության շարժառիթը, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Ավելի վաղ տեղեկացրել ենք՝ 2017թ. ապրիլի 11-ին ահազանգ է ստացվել առ այն, որ Ջրվեժի Մայակ թաղամասի շենքերից մեկի բնակարանում տղամարդու դի կա:

  Դեպքի վայրի զննությամբ  հայտնաբերվել է Երևան քաղաքի  35-ամյա բնակչի դին՝ կրծքավանդակի առաջային և հետին մասում կտրած-ծակած վնասվածքներով:

Նույն օրը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, մշակվել քննչական պլան, և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական գործողություններ՝ տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ