13:52 , 19 ապրիլ, 2017
Եթե ունեք ակնեի հակվածություն ունեցող մաշկ, ապա գիտեք, որ պզուկների առաջացումից ու անհետացումից հետո դեռ երկար ժամանակ մաշկի վրա շարունակում են մնալ հետքերը։ Իհարկե, ինչպես նշում են մասնագետները, ակնեից ազատվելու լավագույն միջոցը նրան միայնակ թողնելն է՝ առանց սեղմելու ու դիպչելու, որպեսզի այնուհետ հետքեր չմնան մաշկի վրա, սակայն խնդրին առնչված յուրաքանչյուր մարդ գիտե, որ դա գրեթե անհնար է։
Բնական միջոցները կարող են լինել լավագույն օգնությունը՝ ակնեից հետո մնացած հետքերից արագ ազատվելու համար, որոնցից է կիտրոնը։
Կիտրոնը բնական սպիտակեցնող միջոց է, որի օգտագործումն ունենում է հիանալի արդյունք։ Այն կարող է ոչ միայն սպիտակեցնել հետքերը, այլ նաև կանխել նոր պզուկների առաջացումը։ Կիտրոնում առկա վիտաին C-ն նաև խթանում է կոլագենի արտադրությունը՝ մաշկը դարձնելով հարթ ու ձիգ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ
այստեղ