«Այս տարիքում սիրահարվելն ու ընտանիք կազմելն այլ երջանկություն է»․ Գայանե Ասլամազյանի ամուսնու բացառիկ հարցազրույցը


13:37 , 19 ապրիլ, 2017
Tert.amLife-ը գրում է.
Դերասանուհի, հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանն օրերս ամուսնացել է պրոդյուսեր Ջիանի Օնչոյի հետ, ով աշխատել է Արսեն Սաֆարյանի, Լիանայի, Սոֆի Մխեյանի հետ, հիմնադրել է «Ջիանի» ոսկու սրահներն ու ակումբը։ Գայանեի անձնական կյանքի այս փոփոխությունը մեծ արձագանք ստացավ երկրպագուների կողմից։ 2 օր է՝ բոլորը քննարկում են նրա ամուսնությունը։ Հաղորդավարուհին չի սիրում խոսել անձնական կյանքի մասին, նրա ամուսինը՝ Ջիանին, բացառություն արեց Tert.am Life-ի համար և խոսեց սիրելիի հետ ծանոթության ու հարաբերությունների մասին։
 
«Գայանեի հետ ծանոթացել ենք 2007 թվականին՝ իմ շատ սիրելի ընկերուհու, հարազատ մարդու՝ Արմինկայի տարեդարձի օրը։ Ի սկզբանե, ուղղակի ընկերներ էինք, սակայն ժամանակի ընթացքում հարաբերությունները փոխվեցին»,- հայտնեց նա, սակայն չցանկացավ բացահայտել, թե որքան ժամանակ է, ինչ ինքն ու Գայանեն միասին են։
 
Զույգն այժմ վայելում է երջանկությունը։ Ջիանին նշեց, որ հասուն տարիքում սիրահարվելն ու ընտանիք կազմելն այլ երջանկություն է․ «Աննկարագրելի երևույթ է։ Մարդիկ միայն այդ տարիքում սիրահարվելու դեպքում կարող են հասկանալ՝ ինչ է դա նշանակում։ Հիմա  սիրահարվածությունն ավելի շատ է, քան 16 տարեկանում»։
 
 
Այս փուլում հաղորդավարուհին ամփոփել է աշխատանքը «Բարի լույս» ծրագրում։ Շատերը կարծում են, որ ամուսնությունից հետո նա դադարելու է գործունեություն ծավալել։ Ամուսինը, սակայն, որևէ կերպ չի խոչընդոտում սիրելիի աշխատանքին։ «Ես շատ կողմ եմ, որ Գայանեն աշխատի։ Մենք վերադառնալու ենք Հայաստան, և Գայանեն շարունակելու է գործունեությունը։ Ես որևէ խնդիր չեմ տեսնում իր գործունեության մեջ։ Ավելին, կողմ եմ, որ իր գործունեությունն ավելի մեծ թափ առնի»,- ասաց նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ