12:29 , 19 ապրիլ, 2017
Armsport.am-ը գրում է.
Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի` Մադրիդի «Ռեալի» հետ պատասխան հանդիպումը:
«Մենք կարող ենք հաղթել այդ խաղում, սակայն մրցավարը սխալ որոշումներ ընդունեց: «Ռեալին» անհնար է հաղթել 10 հոգով: Հեռացման մասին խոսք չի կարող լինել: Բացի այդ, «Ռեալը» երկու գոլ խփեց խաղից դուրս իրավիճակից: Հնարավոր է` իմ խփած գոլի ժամանակ ես նույնպես խաղից դուրս վիճակում լինեի:
Անչափ դժվար է խաղալ «Ռեալի» հետ «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում: Այս իրավիճակը հիասթափեցնող է: Իհարկե, Ռոնալդուն ֆանտաստիկ ֆուտբոլիստ է: Մենք գիտենք դա»,- լեհ հարձակվողի խոսքն է մեջբերում Goal.com-ը: