Արմեն Մարտիրոսյանի հայտարարությունը, թե մարդկանց հավաքների են տանում ու հրահանգավորում, հեքիաթ է


19:31 , 22 մարտ, 2013

Քաղաքական  մեկնաբան

Նախորդ տարի ապրիլ ամսին ևս պաշտպանության նախարարությունը հավաքներ էր կազմակերպել (դրանք պլանային բնույթի են ու արդեն քանի տարի է տեղի են ունենում ապրիլ ամիսն): Պետք չի ամեն ինչին քաղաքական փաթեթավորում տալ: Արմեն Մարտիրոսյանին հարգում եմ, բայց հայտարարությունը, թե մարդկանց հավաքների են տանում, որ հրահանգավորեն (կամ նմանատիպ այլ ձևակերպում) ուղղակի հեքիաթ է: Առաջինը նրա համար, որ այդ հավաքները պարբերական բնույթ են կրում, ընդ որում՝ հենց ապրիլ ամսին, երկրորդ՝ իր ասած հրահանգավորման մեխանիզմներն այլևս ակտուալ չեն: