12:13 , 19 ապրիլ, 2017
Newmag.am-ը գրում է.
Շուտով լրանում է Թրամփի պաշտոնավարման 100 օրը: Բնականաբար, նրա վարչակազմը չի կարող գլուխ գովել այսխորհրդանշական ժամանակահատվածում ներքաղաքական ձեռքբերումներով: Նա ստանձնեց պաշտոնը՝ ռուսների հետ համագործակցելու մեղադրանքներով: Նրա փեսային համարում են չինաստանամոլ: Նա փորձեց ներքաղաքական դաշտում փոփոխություններ անելով՝ շեղել իր քաղաքացիների ուշադրությունն ասեկոսեներից, նորից արժանանալ նրանց հիացմունքին, սակայն անհաջող: Հավանաբար սա էր պատճառը, որ Թրամփը որոշեց բոլորի ուշադրությունը սևեռել արտաքին քաղաքականության վրա:
Թրամփի գործերը ներքաղաքական դաշտում, մեղմ ասած, լավ չեն: Նրա վարչակազմի բոլոր գործողություններըՎաշինգտոնին բառի բուն իմաստով ճահիճը գցեցին: Նախագահ Թրամփի բոլոր որոշումները դեկլարատիվ բնույթ ենկրում: Նա պարտություն կրեց Obamacare-ի չեղարկման հարցում, օդից կախված մնացին հարկային դաշտը կարգավորողփոփոխություններն ու իսպանական պատի կառուցումը: Ավելին, պարզվեց, որ Թրամփն անգամ չի կարողանում լեզուգտնել իր կուսակից պատգամավորներին հետ:
Եռամսյա ժամկետն անցել է, իսկ Թրամփը մինչև հիմա չի ավարտվել գործադիրի կազմավորման գործը, Պետդեպում դեռ թափուր տեղեր կան: Այս դաշտում Թրամփի միակ ձեռքբերումը, թերևս, կարելի է համարել Նիլ Գորսաչին ԱՄՆ Գերագույն դատարանի անդամ դարձնելը: Թեև, դա ստացվեց, երբ փոփոխություն մտցրեցին Գերագույն դատարանի դատավորներին նշանակելու կարգում՝ որոշումն ընդունելու համար կողմ քվեարկող սենատորների ձայների քանակը հասցնելով մինիմալի: Եթե հանրապետականներն այս քայլի չդիմեին, դժվար թե Գորսաչը հայտնվել Գերագույն դատարանում:
Անելանելի իրավիճակը, բնականաբար, Թրամփին ու նրա շրջապատին նյարդայնացնում է: Հանրապետականները խուճապի մեջ են՝ կես տարուց սկսվում է Ներկայացուցիչների պալատի ընտրությունը, Թրամփի ցածր վարկանիշն ուղղակիորեն կարող է հարվածել Հանրապետականին:
Թրամփն այն տեսակ մարդկանցից է, որ պարտություն կրել չի սիրում: Նա ոչ բոլորին է վստահում: Սա է պատճառը, որ Թրամփի շրջապատում ընտանիքի անդամներն են, օրինակ՝ փեսան ու աղջիկը: Նրանք երկուսն էլ վարչակազմի անդամ են: Ընդ որում, փեսան ավելի կարևոր կարգավիճակ ունի, քան աղջիկը, Ջարեդ Քուշները Նորարարությունների գրասենյակի ղեկավարն է: Պաշտոնը ստեղծվել է հատուկ նրան համար: Ջարեդ Քուշներն օգնելու է քիչ գումարով արդյունավետ դարձնել նախարարությունների և գերատեսչությունների աշխատանքը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ