21:32 , 19 ապրիլ, 2017
Newmag-ը գրում է.Ժամանակակիցների հիշողություններով, Վլադիմիր Մայակովսկին ալկոհոլային կախվածություն չուներ, բայց օգտագործում էր կոկաին և տառապում էր բոլոր հնարավոր մոլուցքներով, որոնք հասնում էին խելագարության: Նա հիվանդագին աստիճան բծախնդիր էր և դրա հետ մեկտեղ շատ էր սիրում կենդանիներին.մշտապես տուն էր բերում անտուն կատուների և շների: Վերջիվերջո բնակարանի, որտեղ ապրում էր բանաստեղծը, տանտիրուհին խնդրեց նրան ազատել տարածքը կենդանիներից: Նրա մոտ ծայրահեղության էր հասնում նաև սերը: Բավական է միայն հիշել Մայակովսկու, նրա ամենամեծ սեր Լիլիա Բրիկի և նրա ամուսին Օսիպ Բրիկի «եռյակ միությունը»: Մայակովսկին ամուսնական զույգի հետ ապրում էր նույն բնակարանում և վճարում նրանց բոլոր վարձերը: Հենց ինքը Լիլիան ասում էր, որ ամուսնու հետ ինտիմ հարաբերություններին վերջ է դրել դեռ այն ժամանակ, երբ հայտնվել է բանաստեղծի անկողնում, և որ Օսյան միայն ընկերական լուսավորում է իր կյանքը: «Ես սիրել եմ, սիրում եմ և պիտի սիրեմ Օսյային ավելին, քան որպես եղբայր, ավելին, քան ամուսին, ավելին, քան որդի: Այսպիսի սիրո մասին ես չեմ կարդացել և ոչ մի բանաստեղծության մեջ…»,-վստահեցնում էր Լիլիան: Եվ միևնույն ժամանակ հրահրում էր բանաստեղծին, որ պահի նրան «բանաստեղծական կատաղության» մեջ: «Վոլոդիան այնքան ձանձրալի է, նա նույնիսկ խանդի տեսարաններ է սարքում»,- զարմանում էր նա Մայակովսկու վրա: Այս սիրային փորձությունը հօգուտ Մայակովսկու էր լինում.երբ Լիլիան մի քանի ամսով նրան զրկեց թե՛ տնից և թե՛ իր մարմնից, պահանջելով, որ նա սկզբից ստեղծագործի ու հետո սիրի, տանջված Մայակովսկին գրեց մի ամբողջ գլուխգործոցների շարք:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: