22:14 , 19 ապրիլ, 2017
168.am-ը գրում է.«Որոշ լուրջ խնդիրների շուրջ խոսակցությունները շատ երկար ժամանակ արգելքի տակ էին, խոստովանել է արքայազն Ուիլյամը: (Համարվում էր, որ) հաջողակ, ուժեղ մարդիկ չեն տառապում: Բայց, իհարկե, դա այդպես չէ»: «Իրականում, ամեն ինչ շատ պարզ է: Եթե զգում ես, որ որեւիցե մեկի հետ հարկ է խոսել այդ մասին, դա, իրոք, կարող է օգնել»,-ասել է նա:
«Մեզ բոլորիս համար երբեմն հեշտ չի լինում, բայց տղամարդիկ առանձնահատուկ անհրաժեշտություն են զգում ձեւացնել, թե ամեն ինչ կարգին է»,-ասել է արքայազն Հարրին: Ավելի վաղ արքայազն Հարրին խոստովանել է, որ լուրջ հոգեբանական խնդիրներ է ունեցել մոր՝ արքայադուստր Դիանայի մահվանից հետո:
Նա ասել է, որ երկու տարի «կատարյալ քաոսի» մեջ է եղել: Քեմբրիջի դուքսը եւ դքսուհին (Ուիլյամը եւ նրա տիկին Քեյթը), ինչպես նաեւ արքայազն Հարրին Heads Together արշավի շրջանակներում հասարակական կարծիքն ակտիվորեն հրավիրում են հոգեբանական խնդիրների լուծման եւ հոգեբանական առողջության պահպանման վրա: