22:52 , 18 ապրիլ, 2017 «Կարևոր է այն, որ մեր վարկային պորտֆելը արտարժութային տեսանկյունից բարձր է, ավելի շատ վարկեր են տրամադրվում հիմնականում դոլարով: Ընդհանուր վարկերի պորտֆելի մեջ արտարժույթով տրամադրված վարկերի տեսակարար կշիռն ամենից մեծն է, 60 տոկոսից ավելը դոլարով է տրված, խոսքը մոտ 1 տրիլիոն 530 միլիարդ դրամի մասին է, կամ 3 միլիարդ դոլարից ավելի: 5 միլիարդ դոլարից 3 միլիարդ դոլարը դոլարային վարկեր են»,-ասաց Վիլեն Խաչատրյանը:
Տնտեսագետը նշեց, որ ձեռնարկությունների վարկավորումը մեծ ծավալով չի աճում: 2017թ.-ի փետրվարին այն կազմել է 1 տրիլիոն 216 միլիարդ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն պակաս է եղել մոտ 5 միլիոնով:
Ինչ վերաբերում է տնտեսության առանձին ոլորտների վարկային պորտֆելների փոփոխությանը, ապա թե՛ բացարձակ թվով, թե՛ տոկոսային առումով ամենից շատ աճել են արդյունաբերության ոլորտին տրամադրված վարկերը (88 մլրդ դրամ կամ 24.1 տոկոս)։ Վ. Խաչատրյանն ասաց, որ հավանաբար բանկերը արդյունաբերական ոլորտի վարկավորումն առաջնային են դարձրել իրենց համար: