18:48 , 18 ապրիլ, 2017
168.am-ը գրում է.Ֆրանսիայի նախագահի թեկնածուի խոսքով` այդ երկրի հայկական ծագմամբ քաղաքացիներն անհանգստացած են ստեղծված իրավիճակով: «Ես նույնպես անհանգստացած եմ, քանի որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածաշրջանը պայթյունավտանգ է: Չպետք է մոռանալ, որ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը Ստալինի պատճառով է, ով 1921թ. տարածաշրջանը կամայականորեն անջատել է Հայաստանից` հօգուտ Ադրբեջանի: Ներկայումս այլ տարբերակ չկա, քան խաղաղ և տևական լուծում գտնելը»,- ամփոփել է Ֆիյոնը: