Ֆրանսիայում երկու մարդ է ձերբակալվել ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով


18:36 , 18 ապրիլ, 2017

Aysor.am-ը գրում է.
 Ֆրանսիայում երկուշաբթի առավոտյան երկու մարդ է ձերբակալվել, որոնք մտադրվել էին ահաբեկչական գործողություններ կատարել նախընտրական արշավի շրջանում, հայտնել է BFMTV հեռուստաալիքն ըստ այն տվյալների, որոնք ստացվել են Ներքին անվտանգության գլխավոր վարչությունից, փոխանցում է ТАСС-ը:
 «Ահաբեկչական գործողության նախապատրաստման կասկածանքով ձերբակալումն այսօր առավոտյան կատարվել է Մարսելում: Ձերբակալվածները 1993 թվականի և 1987 թականի ծնունդ են», - ասված է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
 Հեռուստաալիքի տվյալով՝ «պարզվել է, որ ծայրահեղականները որոշում Էին ընդունել ահաբեկչական գործողություն իրականացնելու մասին, սակայն նրանք դեռ չեն ընտրել, թե Ֆրանսիայի նախագահի 11 թեկնածուներից որ մեկի դեմ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։