Անջելինա Ջոլին պատրաստվում է հեռանալ մեծ կինոյից
20:00 , 18 ապրիլ, 2017
Life.panorama.am-ը գրում է.
Լուրեր են պտտվում, որ Անջելինա Ջոլին որոշել է ավարտել դերասանուհու իր կարիերան և հեռանալ Հոլիվուդից: Նա ցանկանում է ավելի շատ ներգրավված լինել սոցիալական լուրջ նախագծերում և զբաղվել իր և Բրեդ Պիտի 6 երեխաների դաստիարակությամբ:
Ամուսնալուծությունից հետո Ջոլին հասկացել է, որ երեխաների դաստիարակության հարցում իր վրա շատ ավելի մեծ պատասխանատվություն է ընկել: Բրեդ Պիտը նրան շատ է օգնում երեխաների հետ կապված հարցերում, սակայն այժմ, երբ ամուսիններն այլևս միասին չեն, դերասանուհին ստիպված է ավելի շատ ժամանակ տրամադրել երեխաներին:
41-ամյա Անջելինա Ջոլին շատ անգամ է այս մասին խոսել, բայց կարիերան թողնելու մասին պաշտոնական հայտարարությամբ դեռ հանդես չի եկել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։