Եվրամիությունը Թուրքիային կոչ է արել հետաքննել հանրաքվեի ժամանակ տեղ գտած խախտումները


16:53 , 18 ապրիլ, 2017

 Եվրամիությունը Թուրքիայի իշխանություններին կոչ է անում հետաքննել սահմանդրական հանրքվեի ընթացքում տեղ գտած խախտումները, որոնք բացահայտել են միջազգային դիտորդները: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սխինասը:
 «Մենք Թուրքիայի իշխանություններին կոչ ենք անում թափանցիկ հետաքննել դիտորդների կողմից հայտնաբերված ենթադրյալ խախտումները»,-ասել է նա լրագրողներին Բրյուսելում:
 Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովը հաշվի է առնում այն գնահատականները, որոնք տվել են ԵԱՀԿ-ի և ԵԽԽՎ-ի միջազգային դիտորդները և Անկարային կոչ է անում զգույշ լինել հետագա քայլերում: «Մենք բոլոր գործող կողմերին կոչ ենք անում նաև զսպվածություն ցուցաբերել»,-ասել է նա: