Ավստրալիան կխստացնի արտասահմանցիներին աշխատանքային վիզայի տրամադրումը


15:06 , 18 ապրիլ, 2017

Panorama.am-ը գրում է.

Ավստրալիայի իշխանությունները հայտարարել են արտասահմանցիների համար աշխատանքային վիզայի տրամադրման կանոնների խստացման մասին: Բի-Բի-Սի-ի տեղեկացմամբ, վարչապետ Մալքոլմ Թերնբուլլը հաղորդել է, որ դա արվում է, որպեսզի գործատուներն աշխատանքի ընդունեն ավելի շատ Ավստրալիայի քաղաքացիների:

Աշխատանքային վիզան որպես կանոն օգտագործվում էր ռեստորանային բիզնեսում, բժշկական և համակարգչային ընկերություններում աշխատանքի ընդունելու համար: Հիմնականում վիզայի այդ տեսակով Ավստրալիա էին մուտք գործում Հնդկաստանի, Չինաստանի և Բրիտանիայի քաղաքացիներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ