Մոսուլում սպանվել է ԴԱԻՇ-ի պարագլուխներից մեկը


14:52 , 18 ապրիլ, 2017

Իրաքի Դաշնային ոստիկանությունը հաղորդել է Մոսուլում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկի ոչնչացման մասին, որը հայտնի է Աբու Հաջիր Ալ-Ռուսի մականունով: Չի բացառվում, որ նա ծնունդով Ռուսաստանից է, հաղորդում է RIA Novosti-ն:

Գերատեսչության ղեկավար գեներալ-լեյտենանտ Ռաեդ Շաքերի խոսքով՝ ահաբիկչը ոչնչացվել է հրթիռային հարվածի հետևանքով, որը հասցվել է քաղաքի արևմտյան մասում տեղակայված նրա շտաբին:

Ուժայիններն առայժմ չեն կարող հստակ ասել ոչնչացված գրոհայինի իրական անունը, քաղաքացիությունը, բայց մականունից դատելով, նա, ըստ ամենայնի, ծնունդով Ռուսաստանից է: