Թուրքիան ադրբեջանականացվում է. Իսկանդարյան


14:44 , 18 ապրիլ, 2017

Թուրքիան ադրբեջանականացվում է. ԻսկանդարյանAysor.am-ը գրում է.

Սահմանադրական հանրաքվեն Թուրքիան դեպի ադրբեջանականացում տանող քայլերից մեկն էր, լրագրողների հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Թուրքիայում տեղի ունեցող գործողությունները շատ հետաքրքիր են: Թուրքիան ադրբեջանականացվում է», - ասաց նա:
Քաղաքագետի դիտարկմամբ, ընտրությունները Թուրքիայում շատ կեղտոտ են ընթացել:

«Համեմատած այլ ընտրությունների հետ՝ այս ընտրություններին քրդական համայնքի շատ քիչ ներկայացուցիչներ չեն մասնակցել: Ամեն ինչ արվել է, որպեսզի մարդիկ ուղղակի չգան ընտրատարածքներ, եղել է ձայների հստակ բաժանում, բայց ամեն ինչ այսպես ճշգրիտ չի լինում», - ասաց Իսկանդարյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ