14:12 , 18 ապրիլ, 2017
Aysor.am-ը գրում է.
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ Թբիլիսին Ռուսաստանին կառուցողական երկխոսության կոչ է անում և պատրաստակամություն է հայտնում դիվանագիտական տարածությունում քննարկել ցանկացած հարց, փոխանցում է ТАСС-ը:
Պետության ղեկավարը նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Սուխում այցի կապակցությամբ:
Մարգվելաշվիլին նշել է, որ խիստ անհանգստացած է ռուսական կողմի գործողությունների կապակցությամբ: Նրա խոսքով՝ Վրաստանի կառավարությունը վարում է ռազմավարական համբերության քաղաքականություն, իսկ Թբիլիսիի կառուցողական քայլերն ուղղված են իրավիճակի կայունացմանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ