Քաղաքագետը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցչի նշանակման մասին


13:42 , 18 ապրիլ, 2017

Panorama.am-ը գրում է.

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի նշանակման հետ կապված ձգձգումը որևէ կապ չուներ Հայաստանի հետ, այլ կապված էր Բելառուս-Ռուսաստան հարաբերությունների հետ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց  Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա խոսքով, ՌԴ-ի և Բելառուսի միջև մշտապես գրեթե նույն սցենարով վեճեր են լինում. «Բելառուսը կամ նախագահ Լուկաշենկոն ամեն հարթակ օգտագործում են իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար: Վաղ թե ուշ այդ երկրները գալիս են ինչ-որ համաձայնության, գրեթե հիմնականում էներգակիրների գների, այս դեպքում գազի գնի հետ կապված, որից հետո հարաբերությունները կարգավորվում են: Դա տեղի ունեցավ նաև այս դեպքում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ