ԵԱՀԿ. Թուրքիայում անցկացված հանրաքվեն չի համապատասխանում եվրոպական չափանիշներին


13:14 , 18 ապրիլ, 2017

Panorama.am-ը գրում է.

Թուրքիայում նախագահի լիազորություններն ընդարձակող հանրաքվեն տեղի է ունեցել անհավասար հնարավորությունների պայմաններում: Այս մասին BBC-ի փոխանցմամբ, հայտարարել են ԵԱՀԿ դիտորդական առաքելությունից:

«Մեր դիտարկումը ցույց է տվել, որ «այո»-ի օգտին իրականացված արշավը դոմինանտ է եղել մամուլում, իսկ այդ ամենն էլ ուղեկցվել է ԶԼՄ-ների աշխատանքը խոչընդոտելով, լրագրողների ձերբակալություններով ու խմբագրությունների փակմամբ, որն էլ սահմանափակել է ընտրողների՝ տեղեկատվական այլ աղբյուրներին հասանելիությունը»,- հայտարարել են դիտորդական առաքելությունից:

Միաժամանակ նշվում է, որ Թուրքիայի իշխանություններն իրենց օգտին են ծառայեցրել երկրում  նախորդ ամառվա իրադարձությունների հետևանքով հաստատված արտակարգ դրության ռեժիմն՝ այդ կերպ սահմանափակելով խոսքի և արտահայտման ազատությունները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ