ԱՄՆ-ի Ռոդ Այլենդ նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը


12:11 , 18 ապրիլ, 2017

ԱՄՆ-ի Ռոդ Այլենդ նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունըPanARMENIAN.Net-ը գրում է.

Ամերիկյան Ռոդ Այլենդ նահանգի խորհրդարանականները բանաձևեր են ընդունել՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը և Հոլոքոսթը, հայտնում է Armenian Weekly-ին:

Խորհրդարանի խոսնակ Նիկոլաս Մատիելոն հայտնել է, որ բանաձևերն ընդունվել են միաձայն, և ընթերցել է փաստաթղթերի ընդունմանը նպաստած պատգամավորների անունները:

2016-ի մայիսին Ռոդ Այլենդի Ներկայացուցիչների պալատը և Սենատը միաձայն բանաձև էին ընդունել, որով ապրիլի 24-ը հայտարարվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: