Բորուսիան փոխարինող է գտել Օբամեյանգին


11:55 , 18 ապրիլ, 2017

Բորուսիան փոխարինող է գտել ՕբամեյանգինArmsport.am-ը գրում է.

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հետաքրքրված է ֆրանսիական «Լիոնի» հարձակվող Ալեքսանդր Լակազեթի ծառայություններով,- հաղորդում է «Bild»-ը:

Աղյուրի համաձայն` գերմանական ակումբը ֆրանսիացուն դիտարկում է որպես հնարավոր փոխարինող գաբոնցի Պյեր-Էմերիկ Օբամեյանգին:

Լակազեթի տրանսֆերային արժեքը կազմում է 40 մլն եվրո, սակայն չի բացառվում, որ լիոնցիները կպահանջեն 60 մլն եվրո: Նրա գործող պայմանագիրը «Լիոնի» հետ ավարտվում է 2019 թվականին: