10:35 , 18 ապրիլ, 2017

«Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը նախօրեին տոնել է իր 60 ամյակը: Աբրահամյանի ծննդյան տոնակատարությանը ներկա են եղել նաև ռուսական էլիտայի մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Պեսկովը: Վերջինս Աբրահամյանին մաղթել է, որ նա վերջապես ռուսերեն սովորի: Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին էլ ցանկացել է, որ Աբրահամյանի հաջորդ հոբելյանի ժամանակ Արցախը ճանաչված լինի բոլոր երկրների կողմից, իսկ հայերը վերադարձրած լինեն Արարատը:
Ստորև ներկայացնում ենք մեր զրույցը Արա Աբրահամյանի հետ.
Պուտինի մամուլի խոսնակ Պեսկովը ձեզ մաղթել է, որ ռուսերեն խոսել սովորեք վերջապես: Պատրաստվո՞ւմ եք հետևել այդ մաղթանք-խորհրդին:
Անպայման: Ես բոլոր-բոլոր մաղթանքները հաշվի կառնեմ և կուղղեմ:
Բայց դուք ռուսերեն որոշ չափով գիտեք, չէ՞:
Որտեղի՞ց գիտեմ, որ իմանամ, չեն ասի սովորի, էլի:
Չե՞ք ուզել սովորել, թե՞ չի ստացվել:
Ես սովորում եմ, այնպես չի, որ չեմ սովորում: Գիտե՞ք ինչ կա, ամեն մեկն իր ընդունակություններն ունի, իմ ընդունակությունը այդքան բավարար չի, որ կարողանամ 60 տարվա ընթացքում սովորեմ: Ինձ թվում ա ապագա կա, երևի առաջիկա տասնամյակներում կսովորեմ էլի, ես շա՞տ գիտեմ: Կարող է ստացվի, կարող է՝ չէ: Վստահ չեմ:
ՌԴ-ում ապրում եք, այդքան շփվում, դժվա՞ր լեզու է:
Դե չգիտեմ, իմ համար շատ դժվար է: Ինձ համար լեզուները դժվար են:
Հայերենից բացի ուրիշ լեզու գիտե՞ք:
Իհարկե գիտեմ, ինձ համար բոլոր լեզուները հավասար են, ռուսերենի նման: Անգլերեն էլ գիտեմ այնքան, ինչքան ռուսերեն:
Այնքան, ինչքան բավարար է շփվելու համար:
Մի կերպ շփվելու համար:
Ինչքա՞ն գումար եք ծախսել ծննդյան խնջույքի վրա:
Անկեղծ որ ասեմ՝ ռեստորանը անվճար է եղել, բոլոր երգիչներն էլ որ երգել են՝ նվեր են արել: Բոլոր գումարները, որ պետք է ծախսեի՝ տրամադրելու եմ բարեգործական նպատակների»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։