«Իրավունք». Արա Աբրահամյանը նորից ցանկություն է հայտնում Հայաստանի քաղաքական և բիզնես դաշտ վերադառնալ


10:15 , 18 ապրիլ, 2017

«Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն իր ծննդյան 60– ամյակը մեծ շուքով է տոնել Ռուսաստանում։ Արդյո՞ք ԱՄՆ-ից Ռուսաստան գալով՝ իր մասին հիշեցնելով՝ Արա Աբրահամյանը նորից ցանկություն է հայտնում Հայաստանի քաղաքական և բիզնես դաշտ վերադառնալ։ Այս տեղեկությունները փորձեցինք ճշտել Ռուսաստանի հայերի միության նախագահի տեղակալ Վլադիմիր Ադայանից, բայց ապարդյուն։ «Իրավունքին» հաջողվեց կապ հաստատել նրա օգնական Արթուրի հետ։ Վերջինից պարզեցինք, որ Արա Աբրահամյանն առողջական խնդիրներ չանի։ «ԱՄՆ գնացել էր ընդամենը ստուզվելու»,-հստակեցրեց ՌԴ հայերի միության նախագահի տեղակալի օգնականը։

 

Ինչ վերաբերում է Հայաստան գալուն, բիզնես ծրագրեր կյանքի կոչելուն, օգնականի խոսքով՝ Հայաստան գալը դեռ որոշված չէ»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։