19:01 , 22 մարտ, 2013Քրիստինա Ագիլերան բոլորին զարմացրել է իր նոր կազմվածքով: Հայտնի ամերիկացի երգչուհին, ով բավականին գիրացել էր, բազմիցս նշել է, որ ավելորդ քաշն իրեն չի խանգարում գեղեցիկ զգալ և այն դուր է գալիս իր սիրելիին:

Նրա ավելորդ կիլոգրամներն ակնհայտ երևացին «The voice» հեռուստաշոուի ընթացքում, ինչը շատ բուռն քննարկվեց: Այժմ, կարծես թե, երգչուհին փորձում է վերականգնել իր նախկին կազմվածքը. այն երևում է նաև Ագիլերայի վերջին` «Feel The Moment» տեսահոլովակում:




